Շվեյցարիայում չեղյալ են հայտարարել «Միսս Շվեյցարիա» գեղեցկության մրցույթի անցկացումը, քանի որ միջոցառման կազմակերպիչ հանձնաժողովը ֆինանսական խնդիրների է բախվել:
Մրցույթի տնօրենի խոսքով` իր կազմակերպությունը գումար չունի միջոցառման հեռարձակումն ապահովելու համար:
Ներկայումս մրցույթի կազմակերպման հանձնաժողովը փորձում է որոշել, ինչպես է հետագայում անցկացնելու միջոցառումը: Հնարավոր է, որ 2013 թվականին մրցույթը առհասարակ չցուցադրվի հեռուստատեսությամբ: