Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով` այդ հանդիպումը կազմակերպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ չորս կուսակցությունների միասնական շտաբից, քանի որ այն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություն` փոխարենը խոստանալով ապահովել «Ժառանգության» ներկայությունն ԱԺ-ում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը. «Լա´վ էլի… ինչ սուտ ասես` կհորինեն»: