Home / Հայաստան / «Հանքի թոզը խեղդում ա…». Թեղուտում մարդկանց փորձում են լռեցնել

«Հանքի թոզը խեղդում ա…». Թեղուտում մարդկանց փորձում են լռեցնել

Հանքարդյունաբերողները շարունակում են բռնի ուժ, սպառնալիքներ գործադրելու մարտավարությունը Թեղուտի բնակիչների հանդեպ: Այս մասին բնապարպան Հակոբ Սանասարյանը` Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 16-ին  Թեղուտում կատարված դեպքերին:

Բնապահպան կազմակերպությունների հաղորդմամբ` ապրիլի 16-ի երեկոյան «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանի գլխավորությամբ հանքի 20 աշխատակիցներ հարձակվել և ծեծել են 5 թեղուտցվիների վրա իբր ավտոմեքենան արագ վարելու և փոշի համնելու պատճառով: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, աշխատանքներ են տարվում Դավթյանին հայտնաբերելու ուղղությամբ: Սանասարյանը, սակայն, մեծ հույսեր չի կապում քննության հետ` նշելով, որ Թեղուտի հանքի ծրագիրը հովանավորվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

«Նման պատմություններ եղել են նաև Քաջարանում և այլ հանքաարդյունաբերական գոտիներում: Եթե հաշվի առնենք, որ իբր ավտոյի հանած փոշին է պատճառ եղել 5 թեղուտցիներ դաժան ծեծելու, մեկի ոտքը ջարդելու, պարզ է, որ սա միայն վախեցնելու, սաստելու փորձ էր»,- ասել է  Հակոբ Սանասարյանը:

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն էլ  անդրադառնալով կատարվածին իր Facebook-յան էջում գրել է. «Թեղուտի հակապետական, աղետալի, մահաբեր ծրագիրը իրականացնող «Վալլեքս» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները իրենց պետի (ծնունդով Ալավերդուց) գլխավորությամբ Թեղուտի մոտ քսան բնակիչներին դաժան ծեծի են ենթարկել, ոտքը կոտրել, մարմնական ծանր այլ վնասվածքներ հասցրել այն բանի համար, որ Թեղուտցին բարձրաձայն արտահայտվել է` ասելով, որ հանքերի պայթեցման հետևանքով առաջացրած փոշին և դղրդյունը փլում է մեր տները և աղտոտում օդը: Այս կերպ հանքարդյունավերության տնօրեն ծնունդով ալավերդցի Վալերիկ Մեջլումյանի հանցավոր կլանը փորձում է լռեցնել թեղուտցիներին և ստրկության, վախի մեջ պահել` հասկացնելով. «Դուք ո՞վ եք, որ բողոքեք: Ով եք դուք, որ մեզ ասեք, թե հանքի պայթեցումը ինչ վնաս է տալիս, ով եք դուք, որ մեզանից ջուր պահանջեք»»:

Ծեծի արդյուքնում տուժածներից մեկի մայրը բնապահպանների հետ զրույցում նշել է.

«Ասել են արագ եք քշել, թոզ եք արել: Թոզը մեզ խեղդում ա, երեկ անձրև չէր եկել, երեկ գայիք, կտեսնեիք: Ես էլ պատուհան չեմ բացում թոզի դարդից, կոկորդս խեղտվում ա, լվացք էլ չենք կարողանում փռել… Թեղուտցին փաստում է, որ այսօր իսկ հանքի պայթեցումներից Թեղուտում շատ փոշոտ վիճակ է…»: