Home / Տեսանյութեր / ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահին հիշեցնում են, որ օրենքն արգելում է բուհում նախընտրական քարոզը

ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահին հիշեցնում են, որ օրենքն արգելում է բուհում նախընտրական քարոզը

Facebook սոցիալական ցանցում ի պաշտպանություն ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի բացված էջերում` «Բրյուսովի ուսանողները հանուն օրենքի գերիշխանության»,

«Զոլյանին վերադարձրեք ուսանողներին», «Ազատ դասախոսի մանիֆեստ», ուսանողները ակտիվ քննարկումներ են անցկացնում:

Օգտատեր Al Bert-ը նշում է, որ ծիծաղելի է, որ ղեկավարությունը դեռ չի գիտակցել, որ անձնական ամբիցիաները չեն կարող գլուխ բարձրացնել կառավարման ոլորտում.

«Հանելը միշտ կա: Նկատողությունից հետո անգամ հիմարին ժամանակ են տալիս որ ուղղվի ու սեփական սխալի վրա ուղղի իրեն: Իսկ են վերաբերմունքը, որ դրսևորեց մեր ղեկավարությունը, իրար ետևից նկատողություն տալով, որը բնական է հետապնդում էր նպատակ ամեն կերպով ազատվել Զոլյանից, խոսում է ղեկավարության թուլության մասին», – գրում է Al Bert-ը:

Նա նշում է, որ նման քայլով այսօր իշխող իշխանությունը կորցրեց բավականին ձայներ գալիք ընտրություններում. «Խոսքը, ոչ միայն նախարարի մասին է գնում, այլ նաև վարչապետի ու ընդանրապես կառավարության: Երբ խոսում են գումարների մասին, որոնք ծախսվում և գոյանում ենք Բրյուսովում, որը իբր թե ուտում է Զոլյանը, թող չմոռանան մեր ձայների շնորհին կառավարությունը իր հերթին ավելի մեծ գումարներ է ուտում ու դա մեր կաշվիցա գնում»:

Օգտատերերից Սոֆիան ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանին հիշեցնում է, որ օրենքն արգելում է պետական ուսումնական հաստատություններում նախընտրական քարոզ անցկացնել: Հիշեցնենք, որ Հասմիկ Ափյանը ուսանողների պայքարին չի միանում, քանի որ Զոլյանին, նրա խոսքով, ազատել են համաձայն օրենքի:

Ուսանողները վերահաստատում են Աշոտյանի հրամանի դեմ մինչև վերջ պայքարելու իրենց մտադրությունը:

Այսօր ստեղծված ԵՊԼՀ ԱԶԱՏ ԴԱՍԱԽՈՍԻ ՄԱՆԻՖԵՍՏ էջում տեղադրվել է համապատասխան մանիֆեստ, որում, մասնավորապես, ասված է.

«Ես՝ ազատ դասախոսս, այսուհետ արագ արձագանքելու եմ իրավունքի ոտնահարման բոլոր դրսևորումներին,

Ես՝ ազատ դասախոսս, անօրինականության դեմ պայքարելու եմ կազմակերպված ու կենտրոնացնելով իմ ուժն ու կարողականությունը,

Ես՝ ազատ դասախոսս, անելանելի իրավիճակներում լինելու եմ աննահանջ ու անկոտրում

 

Հետևաբար, վերահաստատելով ակադեմիական ազատությունների ու համալսարանական ինքնավարության սկզբունքայնությունը, այն կիրառելու ԻՄ հաստատակամ որոշումը, ես հայտարարում եմ՝

Բացառելու եմ, որևէ անպատասխանատու քայլ,

Պաշտպանելու եմ ՀՀ օրենսդրությունը և չեմ հանդուրժելու այն ոտնահարողներին,

Ոչ մի դեպքում չեմ խափանելու մեր համալսարանի բնականոն աշխատանքը, հետևաբար նաև պետության գոյությունը,

Իմ բոլոր ուժերով պայքարելու եմ անօրինականության և հակապետականության դեմ,

Չեմ ենթարկվելու ՀՀ օրենսդրությանը հակասող որևէ որոշման»:

Նշենք, որ այս պահին ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում ԿԳՆ շենքի մոտ: Ակցիայի մանևրամասները կարդացեք մի փոքր ուշ:

Այսօր Զոլյանի հետ հանդիպամանը մասնակցած ուսանողները պատմել են, որ իրենց հետ զրույցի ընթացքում ռեկտորն արտասվել է: