Իսրայելական ԶԼՄ-ները շարունակում են քննարկել երկու շաբաթ առաջ Թել-Ավիվի Բուգրաշով լողափին տեղի ունեցած խմբակային օրգիան: Այնտեղ հանսգտացողները մի քանի ժամ ստիպված են եղել հետևել, ինչպես է կիսամերկ մի աղջիկ հերթով սեքսով զբաղվում մի քանի տղամարդկանց հետ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Չի բացառվում, որ տղամարդիկ օգտվել են աղջկա անօգնական վիճակից, քանի որ նա կարող էր թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ լինել, գրում է Newsru.com-ը:
Իսրայելական երկրորդ հեռուստաալիքը զրուցել է վկաների հետ և հրապարակել նրանց կողմից արված միջադեպի լուսանկաները և տեսանյութը: Պարզվել է, որ աղջկա նման վարքի պատճառ կարող էր լինել անձնական ողբերգությունը` սիրելիի դավաճանությունը: Որոշակի պահի, ըստ վկաներից մեկի, աղջիկը բղավել է. «բոլոր տղամարդիկ տականք են, նա ինձ դավաճանում էր»:
Տեղի ունեցածի մասին առաջինը Թել Ավիվի Haaretz թերթին էր հայտնել դատախազության աշխատակցուհին, ով այդ պահին նույնպես լողափին է եղել: Կնոջ խոսքով ` ինքը ոստիկանություն է կանչել, որպեսզի նրանք կանխեն տեղի ունեցող օրգիան, սակայն իրավապահները այդպես էլ չեն հայտնվել: Եվ թեև վկաները նշում են, որ բռնության ոչ մի նշան չկար, տղամարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտած կինը իրեն ակնհայտորեն ոչ ադեկվատ էր պահում:
Վկաները նաև պնդում են որ աղջիկը ծանոթացել է իր զուգընկերների հետ միայն լողափում: