ԱՄՆ-ում սկանդալ է ծավալվում նախագահի թիկնազորի աշխատակիցների շուրջ, որոնք նախագահի գործուղման ընթացքում մարմնավաճառների ծառայություններից են օգտվել:
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով` սկանդալի մեջ ներքաշված են Գաղտնի ծառայության առնվազն 11 գործակալներ, մի քանի զինվորականներ և մոտ 20 մարմնավաճառ կանայք:
Սենատոր Սյուզան Քոլինզը հայտնել է, որ կանանց հայտնաբերել են կոլումբիական Կարտախենա քաղաքի հյուրանոցում, որտեղ գագաթաժողովի ընթացքում ապրում էին նախագահական թիկնազորի աշխատակցիները: Երկուշաբթի ԱՄՆ Զինված ուժերի ղեկավարը խոստովանել է, որ Գաղտնի Ծառայությունը և զինվորականները «շեֆին քաշել են»:
ԱՄՆ նախագահի թիկնազորի ծառայության տնօրեն Մարկ Սալիվանը հայտարարել է, որ «ապշած է իր աշխատակիցների վարքից և հանգամանորեն ներքին հետաքննություն է անցկացնում»:
Քոլինզի խոսքով` տնօրենը «կարգադրել է բոլոր գործակալներին անմիջապես Վաշինգտոն վերադառնալ, բոլորն արդեն հարցաքննվել են»:
Տուգանված բոլոր 11 աշխատակիցները ազատվել են աշխատանքից: