Home / Հայաստան / «Զվարթնոց» թանգարանի լուսավորության վրա 12 միլիոն դրամ է ծախսվել

«Զվարթնոց» թանգարանի լուսավորության վրա 12 միլիոն դրամ է ծախսվել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ երեկ այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` ծանոթացել թանգարանը համալրած նյութերին և համալիրում տեղադրված նոր գիշերային գեղարվեստական լուսավորության և հնչեղության համակարգերին:

Իրականացված պեղումների արդյունքում թանգարանը համալրվել է մի շարք պատմական գտածոներով, որոնց ընդհանուր թիվը հասել է 100-ի: Թանգարանում ցուցադրվում են տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:

Թանգարանի համալրման աշխատանքների նպատակով ծախսվել է 18 մլն դրամ, որից 2.5 մլն-ը ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ «Պատմամշակությաին արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Գիշերային լուսավորության նպատակով ներդրվել է 11.8 մլն դրամ, որից 10 մլն-ը հատկացրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը` որպես նվիրատվություն, իսկ 1.8 մլնը կրկին հատկացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը: