Ամերիկացի Ջոն Բրենանը ԱՄՆ-ի օդանավակայաններում անվտանգության խիստ միջոցառումների դեմ բողոքելու յուրօրինակ ձև է գտել: Ապրիլ 17-ին նա Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի օդանավակայանի նախնական ստուգման վայր է եկել բոլորովին մերկ:
«Իմ մոտ պայթուցիկի բացակայությունը նրանց ամենակնառու կերպով ցույց տալու միակ միջոցը հագուստը հանելն էր: Իմ մարմնի վրա ոչ մի ապօրինի բան չկա: Ես մարմնիցս չեմ ամաչում: Եվ ես պարզապես հանել եմ հագուստս»,- Բրենանի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
Բրենանը պարզաբանել է ոստիկաններին, որ հաճախ է ճանապարհորդում և իրեն նյարդայնացնում են անվտանգության չափազանց խիստ միջոցառումները: Նրա խոսքով` երբ մարդն անցնում է սկաներների և դետեկտորների միջով, նրան գրեթե մերկացնում են:
Հարցաքննությունից հետո տղամարդուն ազատ են արձակել, սակայն նա արդեն ուշացել էր իր չվերթից: