Աշխարհի 7 մլրդ բնակչությունից 5,9-ը բջջային հեռախոս ունի, վկայում են Համաշխարհային բանկի տվյալները:
Ըստ այդմ` մարդկության 87%-ին հասանելի է բջջային հեռախոսակապը:
Բջջային հեռախոս օգտագործողների թիվը Եվրոպայում 119,5% է կազմում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում`103,3%, արաբական երկրներում այս ցուցանիշը 96,7% է, Ասիայում`73,9 %: Բջջայինների հասանելիության ամենացածր ցուցանիշը Աֆրիկայում է, որտեղ հեռախոսակապից օգտվում է բնակչության 53%-ը:
Նշենք,որ ամենաշատ թվով հեռախոս օգտագործողները ԱՊՀ երկրներում են, որտեղ յուրաքանչյուր 100 մարդու հաշվարկով 143 հեռախոս կա:
Աշխարհում բջջայինից օգտվող մարդկանց 30%-ը ապրում է Չինաստանում (963 մլն մարդ) և Հնդկաստանում (844 մլն մարդ):