Home / Հայաստան / Բաքվում դեմ չեն Հայաստանում ՌՏԿ-ի կառուցմանը, «կարևորը մեզ ձեռք չտան»

Բաքվում դեմ չեն Հայաստանում ՌՏԿ-ի կառուցմանը, «կարևորը մեզ ձեռք չտան»

Հայաստանում  ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցումը շատ հնարավոր է, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից արված այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան ադրբեջանական Գաբալայի կայանի վարձակալության հարցի շուրջ:

«Ռուսաստանը կարող է որտեղ ասես ՌՏԿ կառուցել, թեկուզ Աֆրիկայում, կարևորը մեզ ձեռք չտան», –  Vesti.az-ի հետ զրույցում ասել է Գուլուզադեն:

«Միևնույն է, ՌՏԿ-ի առկայությունից Ադրբեջանը ոչինչ չի շահում: Ռուսները, օկուպացնելով մեր տարածքները, հենց այստեղից հետախուզական աշխատանքներ են իրականացնում: Ռուսաստանը միշտ էլ անշնորհակալ է եղել մեր հանդեպ»,-պարզաբանել է քաղաքագետը:

Գուլուզադեի կարծիքով` Գաբալայի ՌՏԿ-ն վաղուց վերացնել էր պետք, քանի որ այն միայն Ռուսաստանին է հարկավոր: «Նրանք փչացնում են մեր էկոլոգիական միջավայրը և միաժամանակ մեզ գրոշներ են վճարում: Գաբալայի ՌՏԿ-ն մեծ գումարներ արժի: Դա մեծ հանգստավայր է: Դրա համար կարելի է 300 և անգամ 500 մլն տալ»,-ասել է քաղաքագետը: