Դրամի արժեզրկումն արդեն տագնապալի տեմպեր է ստանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` ընդգծելով, որ երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել է 393 դրամ 75 լումա։ Մեկ շաբաթ առաջ մեկ դոլարը ֆոնդային բորսայում 392 դրամ 45 լումա էր։
«Առաջին հայացքից դրամի՝ աննշան թվացող այսպիսի արժեզրկումն իրականում չի մտնում կառավարության և Կենտրոնական բանկի պլանների մեջ։ Սա հանգեցնելու է հազիվ զսպվող գնաճի խթանմանը։ Բացի այդ՝ ուշագրավ է, որ դրամն արժեզրկվում է մասնավոր տրանսֆերտների աճի ֆոնին», – մեկնաբանում է թերթը: