Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում տեղի ունեցածն իր արձագանքը կգտնի: Այս մասին ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՊԼՀ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Զոլյանը մեջբերել է Բոլոնիայի հռչակագրից մի դրույթ, համաձայն որի գլխավոր սկզբունքը ակադեմիական ազատություններն են և բուհական ինքնավարությունը, և որևէ այլ ուժ, առավել ևս ուժայինները, իրավունք չունեն բուհ ներխուժել:
“Ես միշտ լինելու եմ ձեզ հետ, այստեղ եմ, ալ հարց` ինչ եղանակով”, – ասել է Զոլյանն ու հավելել,որ վաղն ինքը պատրաստվում է գալ գործի:
Տեսանյութը` yerkir.am-ի