Ապրիլի 19-ին Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Ինչպես տեղեկացնում է ՀԱԿ լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացներին, ընտրացուցակների ուռճացմանը, արդեն տեղի ունեցած խախտումներին առնչվող հարցեր, և, մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերը:
Հիշեցնենք, որ տվյալ ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերը բաժանելու ժամանակ բռնություն է կիրառվել պատգամավորության թեկնածուներ Բաբկեն Գարոյանի, Գայանե Առուստամյանի, Զոյա Թադևոսյանի և Կարեն Թովմասյանի նկատմամբ: Բացի դա, ՀՀԿ թեկնածու Սամվել Ալեքսանյանի համախոհները խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի քարոզանյութերի բաժանելու գործընթացը:
Կոնգրեսի հաղորդմամբ, քննարկվել են նաև ընտրությունների օրինականության վերահսկման արդյունավետ միջոցներն ու այդ կապակցությամբ Եվգենի Սլոբոդայի ղեկավարած դիտորդական առաքելության անելիքները: