Հանրապետական կուսակցության անդամներն այս օրերին դռնեդուռ ընկած տաքսու վարորդներին համոզում են իրենց մեքենաների վրա ամրացնել ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» մակագրությամբ դրոշները: Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին պատմել է խմբագրություն զանգահարած տաքսու վարորդը:
Վերջինս ասել է, որ երբ վարորդները հրաժարվում են` ասելով, թե «մեր ինչին են պետք» դրոշները, ՀՀԿ-ականները մարդկանց համոզելու համար նշում են, թե ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՀՀԿ դրոշները տեսնելով չեն կանգնեցնի մեքենան ու աչքաթող կանեն ցանկացած խախտում:
«Ես վատ եմ զգում, որ մեր վարորդները խախտումներ անելու և փողոցներում իրենց ուզած ձևով մեքենա վարելու համար ՀՀԿ դրոշ են դնում ապակիների վրա: Ամոթ է»,- ասել է թերթին զանգահարած քաղաքացին: