Շրի Լանկայում հավը ճուտ է լույս աշխարհ բերել ոչ թե ձվադրման, այլ ծննդաբերության միջոցով, հայտնում է BBC-ն:
Ճուտը ծնվել է բոլորովին առողջ և ամբողջությամբ ձևավորված, իսկ հավը սատկել է ծննդաբերության ընթացքում ստացած ներքին վնասվածքներից:
Անասնաբույժների խոսքով` բեղմնավորված ձվաբջիջը հավի սեռական օրգաններում 21 օրում լիարժեք ճուտ է դարձել:
Հավերի համար անսովոր ճանապարհով ծնված ճուտը տեղի ԶԼՄ-ներում «հավի և ձվի» մասին ֆիլիսոփայական հարցի քննարկման թեմա է դարձել:
«Հավը ձվից առաջ է եղել»,-գրում է տեղական պարբերականներից մեկը: