Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը դատարանում հայտնել է, որ Օսլոյի կենտրոնում իրականացրած պայթյունից հետո չէր էլ ակնկալում, որ կարող է կենդանի հասնել Ուտոյա կղզի, հայտնում է BBC-ն:
Բրեյվիկի խոսքով` ինքը բախում էր ակնկալում զինված ոստիկանների հետ և պատրաստ էր դիմադրությանը: Սակայն ոչ ոք չի կանգնեցրել Բրեյվիկին, և նա հանգիստ հասել է Ուտոյա, որտեղ երիտասարդական ճամբարում սպանել է 69 հոգու:
Բրեյվիկը խոստովանել է, որ ոստիկանության հետ բախմանը նա պատրաստվում էր վիդեո խաղերի միջոցով: «Ես ենթադրում էի, որ փրկվելու իմ շանսերը 5% են»,-ասել է ահաբեկիչը:
Իր գործի հետաքննության ընթացքում Բրեյվիկը խոստովանել է, որ հանցավոր գործողություններ է իրականցնել: Սակայն նա չի ընդունում իր մեղքը, ասելով, որ ի շահ Նորվեգիայի էր գործում:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, իսկ Ուտոյա կղզում մեկ ժամվա ընթացքում Անդերս Բրեյվիկի կողմից իրագործված հրաձգության զոհ դարձան 69 երիտասարդներ: Այժմ Օսլոյում դատարանը քննում է Բրեյվիկի գործը: