Չիկագոյի համալսարանի հասարակական կարծիքի հարցումների ազգային կենտրոնի կողմից 30 երկրներում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհի ամենակրոնական երկիրը` Ֆիլիպինների Հանրապետությունն է, իսկ ամենաաթեիստականը` Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարի պետությունները, հայտնում է Federal Press-ը:
Աթեիզմի ցածր մակարդակ է գրանցվել այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը կաթոլիկ է: Բացի դա, տնտեսական զարգացվածությունը նույնպես ազդում է կրոնականացվածության մակարդակի վրա, քանի որ հավատն ավելի խորն է զարգացող երկրներում:
Խորը կրոնական երկրների շարքում են նաև Միացյալ Նահանգները, առավելապես հուդայական Իսրայելը և ուղղափառ Կիպրոսը, նշում են հետազոտողները:
Կրոնականության աճ է նկատվում Ռուսաստանում և Սլովենիայում, իսկ հավատի մակարդակի նվազեցում կա Ավստրալիայում, Ավստրաիյում, Արևելյան Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում և Նոր Զելանդիայում: