Նորզելանդացի գիտնականներ Յան Իեոմենը և Միշել Մարսը իրենց «Ռոբոտները, տղամարդիկ և սեքս-տուրիզմը» աշխատությունում օրիգինալ գաղափար են առաջարկել այն մասին, թե ինչ տեսք կարող է ունենալ սեքս-ինդուստրիան 2050 թվականին: Հետազոտողների կարծիքով ` 40 տարի անց կանայք կկորցնեն աշխարհի ամենահին մասնագիտությունը, գրում է novosti.net-ը:
Գիտնականները գտնում են, որ հասարակաց տների կանանց հաջողությամբ կարող են փոխարինել ռոբոտները: Ըստ հետազոտողների` ռոբոտացված մարմնավաճառները թույլ կտան մի շարք խնդիրներ լուծել: Նախ անդրոիդները չեն կարողանա հաճախորդին վեներական հիվանդություններ փոխանցել: Երկրորդ հերթին, ռոբոտների հայտնվելը տղամարդկանց կփրկի խղճի տանջանքներից, քանի որ ռոբոտի հետ սեքսը չի կարող դավաճանություն համարվել:
Ապագայի հասարակաց տան պատկերը, ըստ գիտնականների, հետևյալ տեսքը կունենա. «հաճախորդները վճարում են «ամեն ինչ ներառված է» ծառայության համար, այնուհետև պարող աղջիկներից ընտրում են նրան, ով իրենց ավելի է դուր գալիս, չափսերով, հասակով և սեռային առանձանահատկություններով:
Բացի դա, նորզելանդացի գիտնականների կարծիքով, անդրոիդ մարմնավաճառների առկայությունը թույլ կտա բարձրացնել հասարակաց տների վարկանիշը և հնարավորություն կտա ներառել դրանք տուրիստական ուղեցույցների մեջ: Նշենք, որ կանանց համար ռոբոտներ չեն ստեղծվի: