Երեկ գիշերը էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում տասնյակ հազարավոր թռուցիկներ են տարածվել հետևյալ բովանդակությամբ. «Նախընտրական ծրագիր. Սեյրան Սարոյան: Ընտրեք ինձ, փնտրեք ինձ»:
«Թռուցիկ տարածողները թերևս ակնարկել են, որ ընտրություններից հետո Սարոյանն անհասանելի է լինելու ընտրողների համար», – գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Նշենք, որ անկուսակցական գեներալ Սեյրան Սարոյանը, ում սատարում է Հանրապետական կուսակցությունը, առաջադրված է թիվ 19 ընտրատարածքում: Նույն տարածքում առաջադրվել են Հանրապետական կուսակցության անդամներ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը և Հակոբ Վարշամի Հակոբյանը, ինչպես նաև անկուսակցականներ Թոռնիկ Գևորգյանը և Սարգիս Քոչարյանը: