Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքն արդեն գնորդ ունի, գրում է «Երկիր» օրաթերթը` ընդգծելով, որ շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքը հյուրանոց դարձնել:
Թերթը հիշեցնում է, որ երկու առաջ տեղեկություններ էր հաղորդել, թե բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնանկության և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հակամարտության հետևում կանգնած է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ցանկանում է ԵՊԼՀ-ն միացնել մանկավարժական համալսարանի հետ:
«Երկիրը» շենքի վաճառելու տեղեկությունը կապում է վերոնշյալ լուրերի հետ:
Նշենք, որ երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հերքել է բուհերի միավորման տեղեկությունները: