Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևանի մի շարք հատվածներում: Երևանի քաղաքապետարանը նշում է, որ ժամը 15:00 – 19:00-ն երթևեկությունը դադարեցվելու է Հանրապետության հրապարակում, ժամը 17:00 – 19:00-ն Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում, ժամը 17:00 – 21:00-ն` Շաումյան հրապարակում:
Ավելի երկար` 5 ժամով` 17:00-ից 22:00-ը փակ են լինելու.
Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում
- Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
- Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
- Հյուսիսային պողոտայում
Ժամը 22:00-ից 24:00-ը փակ է լինելու Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածը:
Քաղաքապետարանը պատճառած անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։