2012 թվականի առաջին եռամսյակը ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության համար հարաբերական հանդարտության շրջան է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպաության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության իրավական, քաղաքական մթնոլորտի վերաբերյալ առաջին եռամսյակի զեկույցը:
Համաձայն զեկույցի` առաջին եռամսյակում լրագրողների դեմ ֆիզիկական բնությունների դեպքեր չեն գրանցվել, ԶԼՄ-ների և դրանց աշխատակցիների դեմ ճնշման 6 դեպք է գրանցվել, թերթի մասնակցությամբ եղել է մի դատական հայց («Կյանքի խոսք» կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթի):
Մելիքյանի դիտարկմամբ` նման զգուշավորությունը ԶԼՄ-ների հանդեպ պայմանավորված է նախընտրական ժամանակաշրջանով:
«Զգուշավոր են դարձել նույն քաղքական գործիչները, քանի որ նրանք ուշադրության կենտրոնում են, տարբեր մոնիտորինգներ են իրականացվում ընտրություններին ընդառաջ», – ասել է փորձագետը:
Նա եռամսյակի ուշագրավ դեպք է համարել լրագորղական կազմակերպությունների ԿԸՀ-ում հավատարմագրման մասին սահմանափակումների ընդունելու փոփոխությունը, ինչի առթիվ մի շարք կազմակերպություններ իրենց մտահոգությունտը հայտնեցին և արդյունքում փոխոությունը հանվեց:
Ըստ Աշոտ Մելիքյանի, մտահոգիչ էր նաև Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ընդունված օրենքը, որը թույլատրում է արտակարգ դրության ժամանակ օգտագործել բանակը:
Հիշելով 2008թ. մարտի 1-ը` Մելիքյանը մտավախություն է հայտնվել, որ ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու փորձ կարող է արվել: