Երեկ Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շենգավիթցիներին կոչ է արել թիվ 11 ընտրատարածքում իրենց ձայները տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Գրիգորի Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ):
«Հրապարակ» օրաթերթը նշում է, որ տվյալ ընտրատարածքում ՀՀԿ-ն թեկնածու չունի, սակայն զարմանալի է համարում, որ Սերժ Սարգսյանն այդ ընտրատարածքում շրջանցել է ՕԵԿ-ի թեկնածուին` Հեղինե Բիշարյանին` փաստորեն գերադասելով սատարել գործարար Մարգարյանին, ով ՀՀԿ-ից անցել է ԲՀԿ: