Ապրիլի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 59-ամյա Ալիռեզա Կ.-ն ոստիկանությանը տեղեկացրել է, որ նույն օրը` ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ընկերուհին` 34-ամյա Գոհար Մ.-ն, իր վարձակալած բնակարանից գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր, 3.000 դոլար, համակարգիչ, տեսախցիկ, բջջային հեռախոս և ճամպրուկ` պատճառելով 9.350 դոլարի նյութական վնաս:
Նույն օրը` ժամը 20.00-ին, Գոհար Մ.-ն ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: