McDonald’s արագ սննդի ռեստորանի աշխատակիցը կարող է 20 տարվա ազատազրկման դատապարտվել հաճախորդների թեյերի մեջ թքելու համար: Տղամարդու այս արարքը բացահայտել են ռեստորանի հաճախորդները:
Ապրիլի 14-ին ամերիկյան Սիմփսոնվիլ քաղաքի բնակիչներ մայրը և դուստրը սառը թեյ են պատվիրել Մակդոնալդսում: Ստանալով ըմպելիքը` McDonald’s-ի այցելուները պարզել են, որ այն քաղցր չէ, և խնդրել են ռեստորանի աշխատակցին` Մարվինին, շաքարավազ ավելացնել: Երբ թեյը հետ են ստացել, այն կրկին նույն համն է ունեցել: Այդ ժամանակ կինը բացել է թեյի կափարիչը անձամբ շաքարավազ ավելացնելու համար, սակայն նրան ըմպելիքը կասկածելի է թվացել, կարծես թե ինչ որ մեկը թքել էր դրա մեջ: Վրդովված հաճախորդը անմիջապես ոստիկանություն են դիմել: Իրավապահները պահանջել է McDonald’s-ի ղեկավարությունից տրամադրել տեսահսման սարքերի կողմից տեսագրված նյութերը: Դրանցում ակնհայտորեն երևում է` ինչպես է երիտասարդը դեմքը բաժակներին մոտեցնում, մինչև դրանց մեջ ջուր լցնելը:
Տղամարդն անմիջապես ձերբակալվել է: Դատախազության տվյալներով` երիտասարդը առաջին անգամ չէ, որ թքում է դժգոհ հաճախորդների բաժակի մեջ: