Home / Հայաստան / «Խաղող գնեմ». Ընկերությունը գյուղացիներին առաջարկում է դիմել ՕԵԿ-ի շտաբ

«Խաղող գնեմ». Ընկերությունը գյուղացիներին առաջարկում է դիմել ՕԵԿ-ի շտաբ

«Հայասի գրուպ» ընկերությունն Սուրենավան գյուղի բնակիչներին առաջարկում է բարձր գներով խաղող մթերել: Ուշագրավն այն է, որ ընկերությունն առաջարկում է ցանկացողներին դիմել ՕԵԿ-ի շտաբ:

Պատերին փակցված հայտարարության տեքստը հետևյալ բովանդակությունն ունի.

«Հայտնում ենք Սուրենավան գյուղի բնակիչներին այն մասին, որ «Հայասի գրուպ»-ը Արարատում հիմնադրում է մթերման պունկտ: Ամենաբարձր գներով ընդունելու է

1.Գործարանի համար աճեցված խաղող

2. Տարբեր տեսակի մրգեր

3.Բանջար-բոստանային մշակաբույսեր

Ցանկացողները կարող են պայմանագիր կնքել «Հայասի գրուպ»-ի հետ:

Դիմել ՕԵԿ-ի շտաբ»:

Նշենք, որ «Հայասի գրուպ» ընկերության տնօրենն է ՕԵԿ-ական Արծրուն Աղաջանյանը: