«Երկիր» օրաթերթին հայտնի է դարձել, որ այս օրերին ՀՀԿ-ականները 10 հազար դրամի դիմաց ակտիվորեն գրանցում են Չարենցավան քաղաքի բնակիչների անձնագրերի սերիաները: Ոմանց անձնագրերն էլ, ըստ թերթի, հանրապետականները «բռնագրավում են»` ավելի մեծ գումար տալու պայմանով:
«Նման կերպ վարվում են այն քաղաքացիների հետ, ովքեր կասկածելի են թվում. ՀՀԿ-ականները վախենում են, որ «աֆերիստ» բնակիչները գումարը կվերցնեն, ընտրության օրը իրենց «կֆռռացնեն» և ձայնը կտան նրան, ում ցանկանում են: Այս տարբերակը ՀՀԿ-ականներն ավելի ու ավելի հաճախ են կիրառում, հատկապես` այն մարզերում կամ Երևանի այն համայնքներում, որտեղ ուժեղ են ԲՀԿ-ի դիրքերը»,-գրում է «Երկիրը»: