Home / Տեսանյութեր / Ռուսաստանյան տատիկներին Բաքվում կարող է աջակցել հայազգի վոկալի ուսուցիչը

Ռուսաստանյան տատիկներին Բաքվում կարող է աջակցել հայազգի վոկալի ուսուցիչը

Մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին ռուսաստանյան «Բուրանովսկիե բաբուշկի» խումբը կարող է Ադրբեջան մեկնել իրենց վոկալով զբաղվող հայազգի Արմեն Պողոսյանի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանը այս տարի հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլին»:

Խմբի պրոդյուսեր Քսենիա Ռուբցովան Vesti.az կայքի հետ զրույցում չի բացառել, որ տատիկների վոկալի ուսուցիչ Արմեն Պողոսյանը կարող է ռուսաստանյան պատվիրակության կազմում Բաքու մեկնել:

«Մենք դեռևս հստակ չենք որոշել` կմեկնի Արմենը Բաքու, թե ոչ, բայց հավանականություն կա, որ նա նույնպես տատիկների հետ կլինի: Այս պահին մենք որոշում ենք պատվիրակության կազմը»,-ասել է պրոդյուսերը: