ԱՄՆ Կոլորադո նահանգի հրեական սինագոգի վրա անհայտ անձինք սփրեյ-ներկերով հակասեմիտական գրաֆիտիներ և կարգախոսներ են գրել` այսկերպ հիշելով նացիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը, հայտնում է Mignews-ը:
Ապրիլի 20-ի առավոտյան պարզվել է, որ սինագոգի դռներն ու պատերը ֆաշիստական սվաստիկաներով և «Ուրախ 4:20» (Հիտլերի ծննդյան օրը) գրառումներով են պատված:
Ոստիկաններն այս գործողությունները խուլիգանություն են որակել:
Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին էթնիկ զտումների և պարբերական հետապնդումների արդյունքում շուրջ 6 մլն հրեա է սպանվել:
Նշենք, որ ԱՄՆ-ում նացիստական քաղաքական կուսակցություն է գործում, որի նպատակը իրենց ազգի պահպանումն ու սպիտակ երեխաների ապագայի ապահովումն է: Երկրում գործում են նաև նեոնացիստական խմբեր: