Home / Հայաստան / Աշոտյանը չի ցանկանում մեկնաբանել «կազմակերպված միջոցառումները»

Աշոտյանը չի ցանկանում մեկնաբանել «կազմակերպված միջոցառումները»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվել է մեկնաբանել այն փաստը, որ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին ազատելու առթիվ իրենց մտահոգությունն են հայտնել միջազգային համալսարանների պրոֆեսորներ:

«Մենք խնդիրը մտադիր ենք լուծել իրավական ճանապարհով: Կազմակերպված միջոցառումներին անդրադառնալը չեմ համարում ճիշտ: Ես նախարարության որոշման բոլոր հիմքերը ներկայացրել եմ ուսանողների հետ հանդիպմանը: Որևէ մեկի նամակին անդրադառնալ չեմ ուզում»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նախարարը հրաման էր ստորագրել ռեկտորի պաշտոնում Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

Ի պաշտպանություն Սուրեն Զոլյանի, մասնավորապես, հանդես է եկել Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի գրողների միության անդամ Վլադիմիր Զախարովը, ով նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` կոչ անելով վերականգնել Զոլյանին ռեկտորի պաշտոնում: