Home / Հայաստան / ԵՊԼՀ-ի նոր ռեկտորի անունը հայտնի է

ԵՊԼՀ-ի նոր ռեկտորի անունը հայտնի է

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նոր ռեկտորի անունը հայտնի է: Մեր տեղեկություններով, արդեն իսկ որոշում է կայացվել Սուրեն Զոլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակել Գայանե Գասպարյանին, ով երկար տարիներ եղել է համալսարանի պրոռեկտորներից մեկը:

Գասպարյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, այժմ դասավանդում է ԵՊԼՀ-ի Անգլերենի հաղորդակցման ամբիոնում:

Epress.am-ի աղբյուրների համաձայն, նոր ռեկտորին կներկայացնեն չորեքշաբթի:

Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը պաշտոնանկ էր արվել նախորդ շաբաթ՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով: