Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. 21-ամյա աղջիկն իրեն Բարբի է զգում

ՖՈՏՈՇԱՐՔ. 21-ամյա աղջիկն իրեն Բարբի է զգում

Բազմաթիվ աղջիկներ մեծացել են բարբի տիկնիկների հետ խաղալով, շատերն անգամ ուզում են նմանվել իրենց խաղալիքին: Իսկ 21-ամյա ուկրաինուհի Վալերիա Լուկյանովան որոշել է իրականություն դարձնել շատ աղջիկների երազանքը` իր արտաքինը ամբողջությամբ նմանեցնելով բարբի տիկնիկների կերպարին:

Նրա «տիկնիկային» դիմագծերը, երկար շեկ մազերը, և «իդեալական» մարմինը նրան իսկական Բարբիի տեսք են հաղորդում:

Համացանցի օգտատերերից շատերը, սակայն, սարսափած են աղջկա

տեսքից: Ոմանց կարծիքով` նա ոչ միայն տգեղ է այլև, տարօրինակ: Եվս մեկի կարծիքով` «գրեթե կատարյալ դիմագծերով կինը ձանձրալի է»:

Աղջկա Facebook-յան էջում տեղադրված նկարները, որտեղ նա ավելի քիչ կոսմետիկայով է, ապացուցում են, որ նա իսկապես գոյություն ունի: