Ֆուտբոլի դաշտի դարպասներն ընկել են Մոսկվայի շրջանի Չիստո-Պերխուրովե գյուղում բնակվող 13-ամյա դեռահասի գլխին: Աղջիկը տեղում մահացել է պարանոցի կոտրվածքից, հայտնում է Life News-ը:
Դպրոցական աղջիկը ընկերների հետ զբոսնում էր չգործող ֆուտբոլի դաշտում, որտեղ և փորձել է ցանցի վրայով բարձրանալ հին, ոչնչով չամրացված դարպասների վրա: Աղջկա ծանրությանը չդիմանալով դարպասներն ընկել են`կոտրելով նրա պարանոցը:
Դեռահասի ընկերներն անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները չեն հասցրել որևէ կերպ օգնել նրան:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: