Այսօր, ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում։ Ինչպես հայտնում Aravot.am–ը` հղում կատարելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, ադրբեջանական կողմը անկանոն կրակոցներ է արձակել նշված գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է նույն գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենան կայանված է եղել տան բակում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը։
Տավուշի մարզում աշխատանքային այցով գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։