Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում երկու թև է ձևավորվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Մեկը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անկոնֆլիկտ մարտավարության կողմնակից է և պատրաստ է ընդունել Հանրապետական կուսակցության թելադրած խաղի կանոնները: Մյուսը, որ ավելի արմատական է և ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, առճակատման կողմնակից է: Թերթը գրում է, որ երկրորդ թևի ներկայացուցիչը Վարդան Օսկանյանն է, որին ոմանք ուզում են ընտրություններից հետո նստեցնել կուսակցության ղեկավարի աթոռին:
«Գլխավոր փաստարկն այն է, որ նա քաղաքական ֆիգուր է, և նրա՝ ԲՀԿ նախագահ դառնալը բազմաթիվ հարցեր կլուծի, այդ թվում՝ կուսակցությունը դրսի ուժերի համար կդարձնի ընդունելի, և ԲՀԿ վարկանիշը կբարձրանա: Այս թևը, որպես մաքսիմում ծրագիր, քննարկում է նաև նախագահական ընտրություններում Օսկանյանի թեկնածությունն առաջ քաշելու գաղափարը», – նշում է «Հրապարակը»: