Հանրապետական կուսակցությունը «Օրինաց երկրին» արդեն հստակ բացատրել է, որ ընտրությունների ժամանակ` վերջին պահին, ՕԵԿ-ի համար ոչինչ անել չի պատրաստվում, գրում է «Երկիր» օրաթերթը:
«Այն, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվացել է ՕԵԿ-ից, կուսակցությունում շատ ծանր են տարել: ՕԵԿ-ում գիտակցում են, որ առանց իշխանության, առանց ՀՀԿ-ի` առ ոչինչ են», – նշում է «Երկիրը»:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն` նույնիսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը` Արմեն Բաղդասարյանը, ով մի շարք խոշոր ձեռնարկությունների սեփականատեր է, որոշել է վաճառել դրանք և հեռանալ երկրից: Օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Արմեն Բաղդասարյանին իր եղբայրը չի փորձում համոզել մնալ Հայաստանում: