Նախընտարական ժամանակահատվածի ապրիլի 8-17 օրերին հեռուսառադիոալիքների աշխատանքում նկատվում է աշխատելաոճի դրական փոփոխություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում իրականացնող Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ի դեպ, այս շաբաթ իրականացվել է ոչ միայն նախընտրական հաղորդումների մշտադիդարկում, այլև բոլոր հաղորդումների, որոնք հերառձակվում են ժամը 18.00-01.00-ը: Եվ եթե ՀՌԱՀ-ը ուսումնասիրում է միայն օրենքի հետ համաձայնությունը, ապա մամուլի ակումը ուշադրություն է դարձնում նաև, թե ինչպես են հեռուսատեսությունները պահպանում պրոֆեսիոնալ նորմերը:
«Զարմացած եմ, թե ինչքան բարեխիղճ են հեռուսատեսությունները մոտենում ընտրարշավի եթերի տրամադրանը: Լավ կլիներ` նման բարեխղճություն դրսևորեին նաև քաղաքական կուսակցությունները: Շարունակվում են թեկնածուների հրավիրել բանավեճերի: Ընտրությունների հետ կապ չունեցող ակտիվություն են դրսևորում պաշտոնյանները: Ցանկալի է, որ այդպիսի հանրային հանդիպումները և միջոցառումները քիչ լինեն նախընտրական շրջանում, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Բորիս Նավասարդյանը:
Բանախոսը նկատել է, որ անցած շաբաթ հաճախականության առումով ամենաշատը լուսաբանվել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Ծավալային առումով` «Կենտրոն» հեռուստաալիքով ամենաշատը լուսաբանվել է ԲՀԿ-ն, իսկ «Երկիր Մեդիա»-ի եթերով` ՀՅԴ-ն:
ԶԼՄ-ների աշխատանքի դրական փոփոխությունը, ըստ Նավասարդյանի, պայմանավորված է նրանով, որ ընտրությունների որակի հետ կապված լուրջ ակնկալիքներ կան և ներսում, և դրսում, իսկ լրատվամիջոցների աշխատանքը ընտրությունների գանահատման կարևոր բաղադրիչ է: Բորիս Նավասարդյանը նկատել է, որ, օրինակ, Հ1–ի եթերում հանրահավաքները լուսաբանելուց տեսանյութերի վերջում արվել է 5 բլից հարցում հանրահավաքի մասնակիցների շրջանում, 5-ն էլ` ՀՀԿ հանրահավաքների մասին: Եթե նույնիսկ նման սխալ բաշխումները դիտավորյալ չեն արվում, Նավասարդյանը հորդորել է խուսափել այսպիսի կողմնապահումներից: