Մասիսի շրջանում «Օրինաց երկիր» կուսակցությունը միշտ հենվում էր «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր, հեղինակություն վայելող Մհեր Համբարձումյանի վրա՝ Դաշտավան գյուղից: Նա միշտ աջակցել էր ՕԵԿ-ին ու կուսակցության համամասնական ցուցակում 18-րդ համարն է:
Սակայն, «Առավոտի» փոխանցմամբ, որոշ խնդիրների պատճառով Մհեր Համբարձումյանը երեկ ինքնաբացարկ է հայտնել ցուցակից և հանել ՕԵԿ այն ցուցապաստառները, որոնք իր ծախսերով տեղակայել էր Մասիսի շրջանում: