Այսօր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից ուսանողները երթով շարժվել են ՀՀ Կառավարության շենք, որտեղ պահանջել են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ակցիայի մասնակիցները կառավարության շենքից շարժվել են դեպի Կրթության ու գիտության նախարարություն, որտեղ մոտ մեկ ժամ սպասելուց հետո հեռացել են՝ խոստանալով, որ վաղը շարունակելու են իրենց բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ: