Հայտնի երգչուհի Բեյոնսե Նոուլզը 2012 թվականի մոլորակի ամենագեղեցիկ կին է ճանաչվել` ըստ People ամսագրի:
Հենց Բեյոնսեն է գլխավորում համաշխարհային գեղեցկուհիների վարկանշային աղյուսակը:
«Գրեմիի» բազմակի մրցանակակիր երգչուհին ճանաչվել է ոչ միայն ամենագեղեցիկը, այլ նաև ամենաոճայինը: Բեյոնսեն People-ի վարկանշային աղյուսակում իր հետևում է թողել այնպիսի հայտնի գեղեցկուհիների, ինչպիսիք են Շերլիզ Տերոնը, Քրիստինա Հենդրիքսը, և Քեյթ Միդլտոնը:
«Հիմա ես ինչ շատ գեղեցիկ եմ զգում,-ասել է 30-ամյա երգչուհին:- Նախևառաջ դա կապված է իմ դստերը ծնվելու հետ»,-գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը: