Երեկ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակել է այս տարվա 1-ին եռամսյակում ՀՀ-ից իրականացված արտահանման մասին մանրամասն տեղեկանք, ըստ որի` նշված ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 292 միլիոն դոլարի ապրանք գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ սա շատ ուշագրավ ցուցանիշ է, քանի որ ընդամենը 5 օր առաջ ՀՀ ազգային վիճակագրությունը հրապարակել էր բոլորովին այլ ցուցանիշ, ըստ որի` նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը եղել է 348 մլն դոլար:
«Այսինքն, 2 պետական գերատեսչություններ նույն ցուցանիշի 2 տարբերակ ունեն, որոնք իրարից տարբերվում են 56 մլն դոլարով», – գրում է «Հայկական ժամանակը»: