Կրեմլում ողջ թափով ընթանում են ընտրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողության նախապատրաստման աշխատանքները, գրում է «Ւզվեստիա» թերթը:
«Մենք ուզում ենք ավանդույթ ստեղծել, այդ իսկ պատճառով չենք պատրաստվում որևէ բան փոփոխել արարողության մեջ»,-պարբերականի հետ զրույցում ասել է Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Հայտնի է, որ երդման արարողությանը մոտ 2000 հյուրեր են հրավիրված:
Ըստ թերթի աղբյուրի` հյուրերին հուշամեդալներ են նվիրվելու, որից յուրաքանչյուրն արժե 5 հազար ռուբլի, նվերների վրա ծախսվելու է 10 մլն ռուբլի:
Երդման արարողության վերջում տրվող ընդունելությունը 12 մլն ռուբլի կարժենա: Այժմ նախագահի գործերի կառավարման վարչությունը մրցույթ է անցկացնում`ընդունելության համար ծախսվելիք գումարը մինչև 10 մլն կրճատելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը կսկսվի 2012 թվականի մայիսի 7-ին`ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 4-ին կայացած համառուսաստանյան ընտրությունների արդյունքում կրկին իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը` հավաքելով ընտրողների ձայների 63,82%-ը: