Թիվ 12-րդ ընտրատարածքում ՕԵԿ-ի թեկնածու Ռոբերտ Մասումյանին (Բենզին Ռուբո) օրերս Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և նրա եղբայրը` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանը հորդորել են այլևս խաղատներ չայցելել, գրում է «Երկիր» օրաթերթը` ընդգծելով, որ, ըստ որոշ տեղեկությունների, Մասումյանն իր ունեցվածքի գրեթե կեսը վատնել է հենց խաղատներում:
Նման հորդոր է հնչել Բենզին Ռուբոյի պատվին Սարգսյանների կողմից կազմակերպված հավաքի ժամանակ: Թերթը նշում է, որ հավաքին ներկա հեղինակություններին հստակ բացատրվել է, որ ընտրությունների ժամանակ պետք է «Ռուբենին պադերժկա անեն»:
«Երկիրը» գրում է, որ Մարտին Սարգսյանն իր բոլոր լծակներն օգտագործում է և բոլոր հնարավոր տեղերում ներքին հրահանգ տալիս աշխատել Մասումյանի համար: