Ապրիլի 25-ին, ժամը 17.40-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` ավտոճանապարհի ասֆալտին, ընկած մարդ կա:
Պարզվել է, որ Կիևյան կամրջից իրեն է նետել Երևանի Ա. Բաբաջանյան 163 շենքի 31 տան բնակչուհի` 27-ամյա Ալմաստ Մհոյանը, որը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: