Արարատի մարզի Դվին գյուղում ՀՀԿ-ական գյուղապետ Արծրուն Աբրահամյանը հենց գյուղապետարանի իր աշխատասենյակում 10.000 դրամ ընտրակաշառք է բաժանում: Այս մասին հայտնեց Epress.am-ի խմբագրություն զանգահարած գյուղի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով` գյուղացիներից շատերը իրենց անձնագրերը ձեռքին կանգնած են գյուղապետարանի շենքի մոտ և սպասում են իրենց հերթին: