ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ի Գավառ քաղաքում անցկացված նախընտրական հանդիպման ժամանակ, ուսուցիչներին բերել են հանրահավաքի` անկախ իրենց կամքից, ինչպես դա լինում է ցանկացած հավաքի ժամանակ, գրում է «Երկիր» օրաթերթը:
«Սակայն այս հանրահավաքը մյուսներից տարբերվել է նրանով, որ ուսուցիչների վրա «պլան» է դրվել` յուրաքանչյուր դպրոցից բերել 200-250 ծնողի: Ուսուցիչները զանգահարել են ծնողներին ու պահանջել ներկայանալ դպրոց, որտեղ տնօրենը ներկա-բացակա է արել ուսուցիչներին, ուսուցիչները` ծնողներին, բոլորին նստեցրել ավտոբուսներն ու հայդա` երկիրը երկիր դարձնելու: Անգամ քաղաքի հրապարակին մոտ գտնվող դպրոցներից ծնողներին տարել են ավտոբուսներով, որ հանկարծ որևէ մարդ «երամից» չանջատվի: Ավտոբուսներով հանրահավաքի մասնակից են բերել նաև Գավառի շրջակա գյուղերից», – գրում է թերթը: