2012 թվականի ապրիլի 27-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում ժամանելու է Վանաձոր: Վանաձորում արդեն ներքաղաքային միկրոավտոբուսների վարորդները բողոքում են, որ այցի կապակցությամբ ստիպված են ժամը 15:30-ից հետո ուղևորներին սպասարկել անվճար, տարածած հաղորդագրության մեջ գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Բացի դա, Հանրապետական կուսակցության դրոշները փակցված են Տարոն թաղամասից մինչև Տավրոս թաղամասերի, Բաղրամյան փողոցի էլեկտրասյուների վրա: Արդեն երկու օր է մինչև ուշ երեկոյան «կարկատան» են արվում քաղաքի կենտրոնական փողոցների անբարեկարգ հատվածները: Թարմացվել են փողոցների գծանիշերը: Փակվել են բաց դիտահորերը: Գործարկվել են Հայքի հրապարակի շատրվանները, աղբից մաքրվել են քաղաքի կենտրոնական փողոցները:
Եվ այս ամենը պայմանավորված է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այցով», – նշում է իրավապաշտպան կազմակերպությունը: