հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Տրամաբանությունը սպանում է Աստծո հանդեպ հավատը. գիտնականներ

Տրամաբանությունը սպանում է Աստծո հանդեպ հավատը. գիտնականներ

Վերլուծական կարողություններով օժտված մարդիկ չեն հավատում Աստծուն, նրանք ավելի հաճախ աթեիստներ են: Միաժամանակ, անգամ ինտուիտիվ մտածողություն ունեցող մարդը կարող է կասկածի տակ դնել հավատը, եթե սկսի բարդ խնդիրներ լուծել: Այս մասին վկայում է կանադացի սոցիոլոգների հետազոտությունը, որը հրապարակվել է The Science ամսագրում:

Տարբեր տիպի մտածողության և հավատի կապի մասին հարցերը փորձել են պարզել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներ Ուիլ Ժերբեն և Արա Նորենզարյանը: Նրանք փորձեր են անցկացրել ԱՄՆ-ի և Կանադայի 650 ուսանողների շրջանում: Սկզբում նրանց հանձնարարվել է վերլուծական կարողությունների մասին թեստ գրել, այնուհետև նրանք պատասխանել են կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին հարցերին:

Ավելի ուշ ուսանողները սկսել են լուծել տրամաբանական մտածողությունն ու երևակայությունը զարգացնելուն ուղղված խնդիրներ: Հետազոտողները նրանց ցույց են տվել Օգյուստ Ռոդենի «Մտածողը» և հին հունական «Սկավառականետը» քանդակները, որից հետո մի քանի թեստեր են առաջարկել: Դրանից հետո Ժերվեն և  Նորենզարյանը կրկին դիմել են հետազոտվողներին` կրոնի վերաբերյալ հարցերով:

Ինչպես ցույց է տվել փորձը, ի սկզբանե վերլուծական մտածողություն ունեցող մարդիկ հակված չեն հավատալ գերբնական ուժերի: Սա ավելի ակնհայտ էր դառնում, երբ նրանց համեմատում ես ինտուիտիվ կերպով խնդիրներ լուծող մարդկանց հետ: Երկրորդ փորձից հետո Աստծուն ավելի քիչ են սկսել հավատալ անգամ այն մարդիկ, ովքեր սկզբում խորը հավատ ունեին:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ վերլուծական մտածողության համակարգի ակտիվացումը  կարող է վերացնել ինտուիտիվ հավատը, համենայնդեպս որոշ ժամանակով:

Միաժամանակ, գիտնականները դեռևս չգիտեն, թե ինչպես է վերլուծական մտածողությունը խաթարում հավատն առ Աստված: Նրանց կարծիքով` տրամաբանական մտածողությամբ մարդկանց մոտ փոխվում են պատկերացումները կյանքից հետո մահվան մասին: