Home / Հայաստան / Վարդգես Գասպարիի տանը «պատահաբար» գրանցված մարդ կա

Վարդգես Գասպարիի տանը «պատահաբար» գրանցված մարդ կա

ՀԱԿ անդամ Վազգեն Գասպարին պատահաբար հայտնաբերել է, որ իր տանը  գրանցված է 4 մարդ, մինչդեռ  ընտանիքը բաղկացած է 3 անդամից:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին, 4-րդ գրանցված մարդն իր  բնակարանի նախկին տերն է: Գնելով բնակարանը 2004թ` Գասպարին երկու անգամ  դիմել է Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը` խնդրելով հանել նախկին տիրոջ գրացնումից, և ստացել  պատասխան, թե  պահանջը կատարվել է:

Ըստ Գասպարիի` այժմ այս բացահայտումը վկայում է այն մասին, որ նման «պատահաբար» սխալ գրանցումները պահեստային տարբերակով են պահվում` կոռուպցիոն նպատակներով օգտագործելու համար:

Գասպարին նշել է, որ իրականում կրկնակի վրիպակ կա. գրել են, որ նա գրանցված է, սակայն փաստացի չի ապրում, այսինքն, բացահայատելով նախկին սխալմունքը, չեն վերականգնել` հույս ունենալով, որ այն կվրիպի ուշադրությունից: Վարդգես Գասպարին ասել է  նաև, իր ընտրություններին վստահված անձի կարգավիճակով հետևելու փորձը հիմք է տալիս կասկածելու, որ նման գրանցումները կարող են օգտագործվել ընտրությունների ժամանակ, և չի բացառվում, որ իր տանը իբր գրանցվածը գնա ընտրության իրենց ընտրատարածքում: