Մայիսի 1-ից Ադրբեջանում պաշտոնապես ուժի մեջ է մտել ռուսաստանյան արտադրության մեքենաները որպես տաքսի օգտագործելու արգելքի մասին օրենքը: Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամլո ծառայության տվյալներով` Բաքվում տաքսի վարելու արտոնագիր կստանան միայն բոլոր տեխնիկական պահանջներին համապատասխանող արտասահմանյան մեքենաների վարորդները:
Օրենքը խախտողներին մոտ 100 եվրո տուգանք է սպառնում:
Նման արգելքը պայմանավոչված է նրանով, որ Ադրբեջանը որոշել է անցնել «լոնդոնյան տաքսիների» պրակտիկայի կիրառմանը: Այս մեքենաները համապատասխանաբար, փոխարինում են այլ մեքենաների: Ներկայումս Բաքվում շուրջ հազար «լոնդոնյան տաքսիներ» են գործում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նման 1000 մեքենաների վրա Ադրբեջանը պատրաստվում է 26 մլն դոլար ծախսել: Մինչ ընթացիկ տարվա ավարտը, այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել 3000-ի: